Մեր Մասին

«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակման ժամանակագրություն

«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկեցին 2020թ.-ի հուլիսի կեսերից, իսկ մինչև
2021թ.-ի դեկտեմբերի վերջ
կազմվեց Ծրագրի նախնական տարբերակը:
2022թ.-ի հունվարից մինչև դեկտեմբերի վերջ Հայաստանի և Սփյուռքի տարբեր ոլորտներում մի քանի տասնյակ փորձառու
անվանի մասնագետների կողմից փորձազննվեց Ծրագրի նախնական տարբերակը, իսկ արդյունքների ամփոփումից հետո
Ծրագրի կառուցվածքը ստացավ վերջնական տեսք և մշակվեցին լրացուցիչ նյութերի նախնական տարբերակները:
2023թ.-ի հունվարից մինչև դեկտեմբերի վերջ ընթացան ողջ Ծրագրի նախնական համակցման աշխատանքները, երբ
իրականացվեց նաև տեքստերի սկզբնական միօրինականացում (ստանդարտացում):
2024թ.-ի հունվարից առ այսօր ընթանում է Ծրագրի վերջնական տարբերակի մշակումը, որտեղ շեշտը դրվում է Ծրագրում
նկարագրված ռազմավարական և մարտավարական նպատակների իրագործման մեխանիզմների ու ճանապարհային
քարտեզների նկարագրման վրա:
2027թ.-ի 1-ին կեսին նախատեսվում է ավարտել ողջ Ծրագրի և բոլոր հարակից նյութերի վերջնական միօրինականացված
տարբերակների մշակումը և դրանց վերջնական համակցումը:
2027թ.-ի 2-րդ կեսին նախատեսվում է մշակել Ծրագրի հրապարակային տարբերակը և ներկայացնել այն հայությանը՝ թե՛
Հայաստանում և թե՛ Սփյուռքում, նպատակ հետապնդելով համախմբել ողջ ազգին «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի
շուրջ:


«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբ

Հարություն Մեսրոբյան Լևոնի
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր-համակարգող


Պրոֆեսիոնալ գործունեության համառոտագիր
Հավաստագրված և արտոնագրված կառավարիչ, տ.գ.թ., դոցենտ, կառավարման
փորձագետ, բանկային, կրթական և ռազմավարական օբյեկտների
հակաճգնաժամային կառավարում, երկարամյա դասավանդում, գիտական և
մեթոդական աշխատություններ
Հասարակական գործունեության համառոտագիր
1988թ-ին Արցախում ԵրՊԻ և ԵրՊՀ ուսանողական շինջոկատի փոխհրամանատար,
1-ին Արցախյան պատերազմում հատուկ ջոկատի հրամանատար,
2017թ-ին «Հայոց Պատմության Կոր» աշխատության համակարգող,
2020թ-ից «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր-համակարգող


Վիտալի Ալեքսանդրյան Գեորգիի
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ


Պրոֆեսիոնալ գործունեության համառոտագիր
Կառավարման տեսության մասնագետ, տ․գ․թ․, դոցենտ, ԲՈւՀ-ի կառավարում,
երկարամյա դասավանդում, գիտական և մեթոդական աշխատություններ
Հասարակական գործունեության համառոտագիր
2022թ-ից «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ



Մամիկոն Ստեփանյան Հրանտի
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ


Պրոֆեսիոնալ գործունեության համառոտագիր
Ինժեներ-մեխանիկ, ՀՍՍՀ ԳԱ Մեխանիկայի Ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,
արժեթղթերի շուկայի որակավորված մասնագետ, գործարար
Հասարակական գործունեության համառոտագիր
2020թ-ից «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ

Տիգրան Զարիկյան Բարսեղի
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ


Պրոֆեսիոնալ գործունեության համառոտագիր
Տնտեսագետ, շուկայի վերլուծության, վաճառքների համակարգման և արտահանման
մասնագետ՝ ընդգծված դրական արդյունքների առկայությամբ, փոքր և միջին
բիզինեսի կառավարում ու զարգացում
Հասարակական գործունեության համառոտագիր
2017թ-ին «Հայոց Պատմության Կոր»-ի աշխատանքային խմբի անդամ
2020թ-ից «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ


Վահագն Միքայելյան Գարուշի
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ


Պրոֆեսիոնալ գործունեության համառոտագիր
Արևելագետ, սնկային կուլտուրաների աճեցման (արտադրության) մասնագետ
Հասարակական գործունեության համառոտագիր
2020թ-ին 44-օրյա պատերազմի մասնակից
2021թ-ից «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի աջակից
2025թ-ից «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ



«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի փորձագետներ և աջակիցներ

Էդուարդ Ղազարյան
ֆ․մ․գ․դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
ՀՀ Կրթության և Գիտության նախկին նախարար

Լարիսա Ալավերդյան
4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր,
ՀՀ Մարդու իրավունքների 1-ին պաշտպան

Լևոն Ստեփանյան
Գեներալ-մայոր, Հայաստանի սահմանապահ զորքերի հիմնադիր

Հարութ Բրոնոզյան
Երկրաբան, քիմիական / էկոլոգիական ինժեներ

Սուրեն Վարդումյան
Տ.գ.թ, հանրային, ինստիտուցիոնալ եվ մարդկային ռեսուրսների կառավարման ու անձնակազմի զարգացման մասնագետ

Արմեն Գևորգյան
Տնտեսագետ, ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար

Վահրամ Աբաջյան
Ք․գ․թ, դիվանագետ, 2001-2002թթ Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Կարինե Նալչաջյան
Հ․գ․թ, դոցենտ, Եվրոպական համալսարանի դասախոս

Ռուբեն Հակոբյան
Քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-ին,
2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր

Գագիկ Եգանյան
Տ․գ․թ․, դոցենտ, Հայաստանի Միգրացիոն Ծառայության նախկին ղեկավար

Մեխակ Սայադյան
Էկոլոգ, անտառագետ, Իջևանի ծառայգու համահիմնադիր

Արծրուն Պեպանյան
Գրող, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» հաղորդաշարի հիմնադիր, ՀՀ Բնապահպանության նախարարության նախկին խորհրդատու

Ռոբերտ Կարապետյան
Արագածոտնի մարզի Ափնագյուղի վարչական ղեկավար

Օլեգ Աղասյան
Տ․գ․թ․, ՀՀ Կենտրոնական Բանկի կառավարչական գործընթացների փորձագետ

Հայկ Նահապետյան
Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ

Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ

Վազգեն Պետրոսյան
Արևելագետ, «Հայաստանի ժողովրդական շարժում»
կազմակերպության ղեկավար

Վահան Բաբայան
Տ․գ․թ, դոցենտ, ՀՀ Ֆոնդային Բորսայի և Կենտրոնական Դեպոզիտարիայի վերստուգող ղեկավար

Վաչե Գաբրիելյան
Տնտեսագետ, ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

Գագիկ Ստեփանյան
Գրող-հրապարակախոս

Համազասպ Ղազարյան
Փաստաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ,
Վճռաբեկ դատարանի նախադեպի համահեղինակ

Արթուր Ճորուխյան
Տնտեսագետ, բանկային համակարգում աուդիտի ներդրման փորձ

Հրայր Թովմասյան
Իրավաբան, ի․գ․դ, Սահմանադրական դատարանի դատավոր
ՀՀ Արդարադատության նախկին նախարար

Բաբկեն Մկրտչյան
Մասնավոր ընկերության մենեջեր

Գագիկ Ղազարյան
Ինժեներ-կոնստրուկտոր, բազմաթիվ նշանակալից կառույցների և կոմունիկացիոն համակարգերի նախագծային աշխատանքների իրականացում և կառավարում

Էմին Երիցյան
Հայաստանի Համայնքների Միության նախագահ

Հայկազ Գևորգյան
Լուսանկարիչ

Արամ Ասլանյան
ՏՏ մասնագետ, «Emerson» ընկերության ՏՏ ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովում

Ռուզաննա Մեսրոբյան
Դերասան-տիկնիկավար, բեմադրիչ

Ռուսլան Բաղդասարյան
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար

Հարություն Խուդանյան
Պատմաբան, շուրջ 2 տասնյակ գրքերի թարգմանիչ,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի գիտաշխատող

Խաչիկ Մխիթարյան
Հաշվապահ

Արմեն Վելիցյան
Տնտեսագետ, «KPMG Armenia» ընկերության աուդիտոր

Շանթ Աբրահամյան
Մարքեթինգի մասնագետ, 44-օրյա պատերազմի մասնակից

Տիգրան Աբաջյան
Հաշվապահ